Կարդում ենք Արևելքի պոեզիա

200px-Sohrab_Sepehri_(1975).jpgՍոհրաբ Սեփեհրի

Սոհրաբ Սեփեհրին պարսկական «ժամանակակից պոեզիայի» թերևս ամենաինքնատիպ բանաստեղծներից ։ Վերջին հիսուն տարիների ընթացքում նա համարվում է Իրանի գրականության ու արվեստի ամենաճանաչված դեմքերից մեկը, որի պոեզիան ու գեղանկարչությունը, հատկապես հեղինակի մահից հետո, դուրս եկան համաշխարհային արվեստի ասպարեզ։ Լինելով նաեւ տաղանդավոր գեղանկարիչ՝ Սեփեհրին փնտրում էր բնապաշտական երևույթներ, որն իր լավագույն դրսևորումն է գտել «Կանաչ ծավալ», «Մենք ոչինչ, մենք հայացք» ժողովածուներում և «Ջրի ոտնաձայնը», «ճամփորդը» պոեմներում։ Ս․ Սեփեհրին ծնվել է 1928թ․ Իրանի Քաշան քաղաքում։ Ս․ Սեփեհրիի կենդանության օրոք թե պարսկերեն և թե այլ լեզուներով հիսունից ավելի հոդվածներ գրվեցին պոեզիայի բնագավառում նրա անուրանալի ձեռքբերումների մասին։ «Ջրի ոտնաձայնը» գրքով կարելի է ասել, որ սկսվում է հեղինակի երկրորդ ստեղծագործական շրջանը։ Նրա լեզուն եւ մտորումները դառնում են առավել պայծառ և ինքնատիպ։ 1977թ․ «Ութ գիրք» վերտառությամբ լույս են տեսնում Սեփեհրիի ամբողջական ստեղծագործությունները։ «Ջրի ոտնաձանը» և «ճամփորդը» կազմում են «Ութ գրքի» հինգերորդ և վեցերորդ գրքերը։ Սեփեհրին սիրում էր ճամփորդել։ Եղել է Բրազիլիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Գերմանիայում, Անգլիայում, Իսպանիայում, Հոլանդիայում, Եգիպտոսում և այլուր։ Ֆրանսիայում, Բրազիլիայում, ԱՍՆում, Շվեդիայում և Իրանի տարբեր քաղաքներում ունեցել է անհատական ցուցահանդեսներ։  Ս․ Սեփեհրիի բանաստեղծություններն ու պոեմները կենդանության օրոք և հետո բազմիցս թարգմանվել են գերմաներեն, իսպաներեն, անգլերեն, իտալերեն, արաբերեն, ֆրանսերեն, լեհերեն, թուրքերեն…

Ս․ Սեփեհրին կարճ ապրեց։ Ծանր հիվանդությունը նրան գամում է անկողնուն․ 1980թ․ 52 տարեկան հասակում Իրանի «Փարս» հիվանդանոցում վախճանվում է պարսկական ժամանակակից պոեզիայի և արվեստի պայծառ դեմքերից մեկը…

Բանաստեղծություններ

Խլրտոցը ապրել բառի

Եղևնուտի ետևում՝ ձյուն,
Ձյուն, ագռավների երամ,
ճանապարհ, այսինքն օտարություն։
Քամի, երգ, ճամփորդ եւ քնելու մի փոքր ցանկություն։
Բաղեղի ճյուղ, եւ հասնել, եւ բակ։
Ես, և տրտում, և այս թաց ապակին։
Գրում եմ, և տարածություն։
Գրում եմ, և երկու պատ, և մի քանի ճնճղուկ։
Մեկը տրտում է, Մեկը հյուսում է, Մեկը հաշվում է, Մեկը երգում։
Կյանք, այսինքը մի սարյակ թռավ։
Ինչի՞ց ես տրտմել,
Քիչ չեն ուրախությունները, օրինակ այս արևը,
Վաղը չէ մյուս օրվա մանուկը,
Այն շաբաթվա աղավնին։
Մեկը մահացավ երեկ գիշեր,
Եվ դեռ լավն է հացը ցորենի,
Եվ դեռ ջուրը հոսում է ներքեւ, ձիերը խմում են։
Կաթիլքը ընթացքում,
Ձյունը լռության ուսերին,
Եվ ժամանակը յասամանի ողնաշարին։

Վերլուծություն

Այս բանաստեղծության իմաստը այդքան էլ բարդ չէ հասկանալ, ինչքան որ դժվար է հասկանալ բանաստեղծությունը։ Բանաստեղծությունում նկարագրված էր, թե ինչ է կատարվում մեր աչքերի առաջ, ինչը մենք չենք ընկալում և չենք գնահատում։ Դա հիանալի օրինակ է՝ ինչպես հասկանալ կյանքը և ինչպես բացահայտել ինքներտ ձեր ներաշխարհը։

 

Հասցե

«Որտե՞ղ է տունը ընկերոջ»։
Ցայգալույսին հարցրեց հեծյալը։
Երկինքը հապաղեց…
Անցորդը շուրթերից վերցրեց ճյուղը լույսի,
Ավազների մթությանը նվիրեց
Ու ցույց տվեց
Բարդին արծաթափայլ․
«Չհասած ծառին, այգին փողոց է
Աստծո քնից ավելի կանաչ,
Եվ այնտեղ ազնվության փետուրների չափ
Կապույտ է սերը։
Կգնաս մինչ խորքը փողոցի,
Որը հատվում է հասունության ետևում․
Հետո կթեքվես դեպի ծաղիկը մենության,
Երկու քայլ մինչ ծաղկին հասնելը,
Կկանգնես հավերժական շատրվանի տակ
Հողի առասպելների,
Եվ քեզ կհամակի
Վախի պայծառ զգացում։
Հեղուկ մտերմության մթնոլորտում
Կլսես ինչ-որ խշխշոց,
Կտեսնես մի մանկան
Բարձր եղևնուց վեր է մագլցել,
Որ ճուտ վերցնի լույսի բնից։
Կհարցնես նրան․
Որտեղ է տունը ընկերոջ»։

Վերլուծություն

Սա մի պատմություն էր թե ինչպես էր բանաստեղծը թափառում՝ զբաղված իր ընկերոջ տան փնտրտուկներով, և նա նկարագրում էր այն ինչ տեսնում էր իր ճանապարհին։ Մի օր մեզնից յուրաքանչյուրը կքայլի մինչև իր մանկության փողոցի ամենավերջը, որից հետո կսկսվի հասունությունը։ Ծառերը, ծաղիկները, հողը այլ գույն ու բույր կունենան, որը հաճախ կհամակի վախի զգացումով։ ՈՒ դու կփորձես մագլցել շատ վեր ու վեր՝ լույսին հասնելու համար։ Ու ակամա հարց կտաս՝ որտեղ է իմ ընկերոջ տունը՝ իմ մակությունը։